05.10.2015|
11:36
Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսիին և շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։